«Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անձական հակառեկոդր է սահմանել Ավստրալիայի 2022 թվականի Բաց առաջնության քառորդ եզրափակչի խաղում, որում մրցել է կանադացի Դենիս Շապովալովի հետ:
Նադալը 11 կրկնակի սխալ է թույլ տվել. սա նրա կարիերայի վատագույն արդյունքն է:
Հիշեցնենք՝ Նադալը 7-րդ անգամ դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ: Ավելի վաղ նա այս հաջողությունը կրկնել էր 2008, 2009, 2012, 2014, 2017 և 2019 թվականներին: 5 դեպքում (2009, 2012, 2014, 2017, 2019) նա դուրս է եկել եզրափակիչ, իսկ 2019-ին հաղթել է մրցաշարում: