Մենք այդ թեման հսկողության տակ ենք պահելու. Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել են կամրջի շինարարության լուսանկար, որը, ըստ հրապարակումների, դառնալու է Լաչինի միջանցքին որպես այլընտրանքային ճանապարհի հատված: Զախարովայից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում են պնդումները, թե շինարարությունը նախաձեռնել է ռուսական կողմը:

«Այս պահին այդ հարցի վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ: Ես տեսել եմ հաղորդագրությունը, մենք այդ թեման հսկողության տակ ենք պահելու: Երբ կլինեն տվյալներ, ես դրանցով կկիսվեմ: Բայց, այս պահին դրանք չկան»,-ասել է Զախարովան:




Լրահոս