Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 14-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վարորդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս