ՔՊ-ն մերժեց ընդդիմության առաջարկը. ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու հայտարարությունները քրեորեն չեն պատժվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։ Նախագիծը հեղինակել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

Նախքան քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանն արձագանքեց նրա հայտարարությանն ասելով՝ «այս նախագիծը այն մասին էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից կասկածի տակ դնելն իր հանրային խոսքով, կարծիքով և նման դիրսկուրս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք լիներ»։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քրեորեն պատժել նրանց, որոնք Հայաստանի ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն, հրապարակային կարդարացնեն ու կքարոզեն դա։




Լրահոս