Փոխվարչապետը` հոգաբարձուների խորհրդի նախագահ. բուհերի քաղաքականացումը շարունակվում է. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկածները շարունակում են իրենց բռի մեջ առնել բարձրագույն ուսումնական հաստատությունները:

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելուց հետո իշխանությունն այժմ էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել:

Մաթևոսյանն այդ պաշտոնին վերջերս է նշանակվել, պարզապես իշխանությունները նախընտրել են չբարձրաձայնել դրա մասին հերթական անգամ քննադատության թիրախում չհայտնվելու համար:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի լծվել է հայաստանյան բոլոր բուհերը քաղաքականացնելու ու իրեն ենթարկելու գործին:

Իսկ 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին, հիշեցնենք, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե բուհերի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս