Ադրբեջանական զինուժը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, չորս մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ասվում է նախարարության կայքում։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։