Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 27,84%-ը, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը՝ 23,15%-ը, փոխանցում է ТАСС գործակալությունը` հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ձայների քանակով երրորդ հորիզոնականում է ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ հավաքելով ձայների 21,95%-ը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է 73,69%։ Դա ամենացածր ցուցանիշն է 2002 թվականից ի վեր։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։
Եթե ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնը հաղթանակ տանի, ապա նա կդառնա Ժակ Շիրակից հետո առաջին նախագահը, ով ընտրվում է երկրորդ ժամկետով։