Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ Է կրկին ուղեւորվել Կիեւ, սակայն այդ այցը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ինքը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գամրիել Ատալը:
«Նախագահ Մակրոնն ասել Է, որ ինքը պատրաստ Է ուղեւորվել Կիեւ, երբ այդ այցը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին»,-ասել Է Ատալը՝ հանդես գալով France Info հեռուստաալիքի եթերում: Դրա հետ մեկտեղ նա խուսափել Է պատասխանել այն հարցին, թե կարող Է այդ այցն առաջինը դառնալ պետության ղեկավարի պաշտոնում Մակրոնի վերընտրվելու դեպքում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի Է ունեցել ապրիլի 10-ին: Երկրի ԱԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն, Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մարկոնը հավաքել Է ձայների 27,84 տոկոսը, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը՝ 23,15 տոկոս: Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: