Մեքենաների բախումներ Մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 46 շենքի մոտ իրար են բախվել ՎԱԶ-21099 և Դեու Նեքսիա մակնիշի ավտոմեքենաներ:Դեու Նեքսիա-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենա և Կավասակի մակնիշի մոտոցիկլ:Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտ Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:




Լրահոս