Բուժհաստատություններում այսօր առավոտից խառնաշփոթ է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բուժհաստատություններում այսօր առավոտից խառնաշփոթ է: Պատճառը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն է:

Նշենք, որ այսօրվանից Երևանում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարներն ընդունվում են միայն անկանխիկ ձևով: Սա մի շարք քաղաքացիների մոտ անհարմարություններ է առաջացրել: Թեեւ տեւական ժամանակ է, ինչ հայտարարվում է, որ հուլիսի 1-ից բուժհաստատություններում վճարումները անկանխիկ են կատարվելու, բայց պարզվում է՝ հանրության մի հատված լիարժեք իրազեկված չէ: Այդ իսկ պատճառով այսօր առավոտից որոշ հիվանդանոցներում, հատկապես ախտորոշիչ կլինիկաներում, լաբորատորիաներում հերթեր են առաջացել. պացինետների մի մասը վճարային տերմինալի մոտ է սպասում, մի հատվածը, բանկային քարտին գումար չունի:

Նշենք, որ գրեթե բոլոր բուժհաստատություններն ունեն այս հնարավորությունը, իսկ նրանք, որոնք այս պահի դրությամբ դեռ POS տերմինալ կամ այլ կերպ վճարումներ ստանալու հնարավորություն չունեին, արդեն միացել են այդ հնարավորությանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2023-ի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:

Ս. Հ.




Լրահոս