ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները կանգառներում սպասում են ավելի քան 30 րոպե. ահազանգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի հարցում դարձյալ ձախողել է: Քաղաքացիները չեն դադարում բողոքել տրանսպորտի վատ աշխատանքից: Դժգոհող քաղաքացիների խոսքով, Երեւանում գործող երթուղիների մի մասը սկսել է նաեւ ոչ աշխատանքային օրերին չաշխատել: Նշենք, որ քաղաքացիները մասնավորապես դժգոհում են 10, 13 համարի ավտոբուսների, 77 համարի միկրոավտոբուսի աշխատանքից: Քաղաքացիների պնդմամբ՝ նշված համարների տրանսպորտային միջոցներին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում: Օրինակ, երեկ Սահամանադրության օրն էր, ոչ աշխատանքային, իսկ երեւանյան կանգառները բազմամարդ էին, հասարակական տրանսպորտը վատ է աշխատել:

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ երկու օր է, ինչ կանգառում մեկուկես ժամ սպասել են 13 համարի ավտոբուսին, իսկ երբ մոտեցել է ավտոբուսը, վարորդը ուշացումը պատճառաբանել է, որ մեքենաները սարքին չեն: Ապա՝ արդարացել է՝ նշելով, որ բողոք է ներկայացրել ղեկավարներին, սակայն նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել եւ վարորդները ստիպված իրենց միջոցներով են սարքում, որ կարողանան վարեն:

Բացի այս, քաղաքաքիները ArmLur.am-ին դժգոհել են նաեւ, որ դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան գնացող ցանկացած համարի միկրոավտոբուսի եւ ավտոբուսի ստիպված են լինում 30 րոպե սպասել, իսկ երբ մոտենում են ուղեւորներով լցված, անգամ կանգնելու տեղ չի լինում:

Մյուս կողմից, Երեւանի հասարակական տրանսպորտով երթեւեկելը առողջության եւ կյանքի համար վտանգավոր է. անհարմարավետ, կեղտոտ, կոտրված նստարաններ: Այսօր հասարակական տրանսպորտի ոլորտում նման խայտառակ իրավիճակ ունենք, բայց չնայած սրան՝ ոլորտը ոչ մի պետական մարմնի կողմից չի վերահսկվում: Բոլորը զբաղված են Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով: Այստեղ տեղին է հիշեցնել, թե նախկինում ինչ խոստումներ էին տալիս ներկայիս իշխանությունները:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրանից 3 տարի առաջ հենց ավտոբուսի մեջ, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին, խոստացավ, որ հարցն արագ կկարգավորվի:

Սակայն այս խոստումներից հետո, ունենք այն, ինչ ունենք: Իրավիճակը չի փրկել նաեւ մի քանի մետրանոց նոր ավտոբուսները: Հիմա կգան հաջորդներն իրենց նախընտրական յուղոտ խոստումներով, բայց ընտրվելուց հետո արագ կմոռանան դրանց մասին:

Ս.Հ.




Լրահոս