ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Հուլիսի 14-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 412.63 դրամ: Նախորդ օրվա համեմատ արձանագրվել է աճ՝ 0.92 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.17 դրամ (նվազել է 1.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը 487.98 դրամ (նվազել է 2.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7.07 դրամ (աճել է 0.01դրամով)։