Համատարած թանկացումների պայմաններում աշխատավարձը շարունակում է մնալ ցածր մակարդակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունվար-հունիսին (հուլիսինը դեռ չի հրապարակվել) անվանական աշխատավարձի աճի տեմպը շարունակել է բարձր մնալ, սակայն ընդգծված գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը մնացել է ցածր մակարդակում։

ArmLur.am-ը հիշեցնում է, որ ՀՀ տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.3%-ով և կազմել 218,641.0 դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձն աճելով 4.5%-ով՝ կազմել է 175,920.0 դրամ, իսկ մասնավոր հատվածում այն աճել է 13.2%-ով և կազմել 237,705.0 դրամ։ Սակայն հաշվի առնելով, որ 2022թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը 8.1% է, կարող ենք ընդգծել, որ իրական աշխատավարձն աճել է ընդամենը 3.0%-ով:

Ինչ վերաբերում է պետական հատվածին, այդտեղ իրական աշխատավարձը բավական նվազել է, ինչը միանշանակ վկայում է այդ հատվածի աշխատողների միջին կենսամակարդակի անկման մասին։




Լրահոս