ՖՈՏՈ․ «Բժիշկները մի քանի օր պայքարում էին»․ 19-ամյա Վախթանգ Մասումյանի կյանքը փրկել չհաջողվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Վախթանգ Մասումյանը։ Նա 1 տարի 2 ամսվա ծառայող էր։

Վախթանգ Մասումյանը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից էր։ Համագյուղացիները ArmLur.am֊ին պատմեցին, որ  սեպտեմբերի 13֊ին դեմքի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և տեղափոխվել Երևան։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել։

Նշենք, որ Վախթանգ Մասումյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ եղբայր ուներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հավե՛րժ փառք մեր հերոսներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի։




Լրահոս