Այսօր Եռաբլուրից ոստիկանները մի խումբ ծնողներին են բերման ենթարկել եւ կարճ ժամանակ հետո ազատ արձակել: Ոստիկանները գետնին քարշ տալով, ոտքերը ձեռքերը բռնած տանում էին սեւազգեստ մայրերին: Լուսանկարում Տիկին Գոհարն է, ում այսօր կարմիր բերետավորները, ի թիվս այլ ծնողների, գետնին քարշ տալով բերման էին ենթարկում։
Տիկին Գոհարը մինչ օրս անհետ կորած համարվող Արայիկ Բաղդասարյանի մայրն է։ Արայիկը կամավոր էր մեկնել ճակատ՝ պաշտպանելու իր հայրենիքն ու իր ընտանիքը։