Ասկերանի Իվանյան համայնքում կառուցվող 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, որոնք ընդհանուր թվով կունենան 120 բնակարան։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Շենքերի մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում շարունակվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։

Նշված 10 բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 7 շինարարական կազմակերպություններ՝ «Քարավան», «Ռաֆ-Էլիտ», «Շինվեր պլյուս», «Ճանշին», «Արմենշին», «Միքշին» և «Գրանդ ալյանս»։

Ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»,- նշված է գրառման մեջ։




Լրահոս