ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուզենայի ես ինքս էլ մեր երկրում պաշտպանված լինել. Ռոբերտ Ամիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ներքին մարտահրավերների, ապագայի եւ  սահմանային իրադրության մասին:

Ռոբերտ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում ցավով ընդգծեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին իրեն մեր երկրում ապահով չի զգում:

«Կուզենայի ես ինքս էլ մեր երկրում պաշտպանված լինել, որ կարողանայի էլ ավելի ստեղծագործել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ:

Բացի այդ, ըստ վարչապետի, 217 մարդ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմից հետո, իսկ ղարաբաղյան առաջին պատերազմի հետ մինչև օրս անհետ կորած է 777 մարդ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս