«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը Արգենտինա-Խորվաթիա խաղից հետո սոցիալական ցանցերում դիմել է Լիոնել Մեսսիին:
«Դու երբեք չեք հոգնի ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում: Թող ողջ աշխարհը ոտքի կանգնի և ծափահարի այն ամենին, ինչ դու արել ես ֆուտբոլի համար։ Զարմանալի է իմ ընկերը»,- գրել է Սուարեսը։
Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել ԱԱ-2022-ում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։