ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սնունդն ինչքան պակասի, խուճապն այնքան մեծանալու է. Սոֆյա Հովսեփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 11-րդ օրն է, ինչ փակ է Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաև աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

11 օր շարունակ Արցախի մեր հայրենակիցներն ապրում ու արարում են առանց ավելորդ խուճապի: Արդեն տևական ժամանակ Արցախում աշխատանքի անցած ու այս պահին էլ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ արցախցիները մտահոգ են, բայց ընկճված կամ խուճապի մեջ չեն:

«Բայց նաև հասկանալի է, որ սննդի ու դեղորայքի սպառվելուն զուգահեռ՝ խուճապն էլ մեծանալու »,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում է նա ու հավելում, որ ամենից բարդը իրարից հեռու գտնվող ընտանիքիների կարգավիճակն է:

Նախկին պատգամավորի հետ զրույցի մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Սևակ Վարդումյան




Լրահոս