Խաղաղության պայմանագրից մինչև դելիմիտացիա. ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը բարձրացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։

Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է, որ հանդիպմանը, խաղաղության պայմանագրին զուգահեռ, քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու հարցում։




Լրահոս