Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Հայաստանի էլցանցեր» ընկերությանը հետ է վերադարձվել վերջերս ՊԵԿ քննչական վարչության կողմից խուզարկությամբ առգրավված համակարգիչների մի մասը: Սա, թերեւս, արվել է այդ ընկերության բնականոն աշխատանքները չխոչընդոտելու նպատակով: ՀԷՑ մամուլի ծառայությունից հաստատեցին այդ տեղեկությունը: Հիշեցնենք, որ խուզարկությունից հետո ՊԵԿ-ն առգրավվել էր ՀԷՑ գրեթե բոլոր համակարգիչները, փաստաթղթերը, կնքել պահեստները եւ այլն: Համաձայն մեր տեղեկությունների` ի թիվս տարբեր հարցերի, ՊԵԿ-ն ուսումնասիրում է նաեւ եռաֆազ հաշվիչների տեղադրման հետ կապված ՀԷՑ գործունեությունը. նախաքննական մարմինը կասկածում է, որ եռաֆազ հաշվիչները տեղադրվել են բնակիչների կողմից, սակայն դրա դիմաց գումարներ են դուրս գրվել ու գրպանվել ՀԷՑ-ում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ