ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել եղանակային ծանր պայմանների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 9-ին հաղորդագրություն է զետեղվել Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Poweroutage.us պորտալի տեղեկություններով՝ հունվարի 9-ի առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է: Զանգվածային հոսանքազրկման պատճառը հորդառատ անձրևներն ու քամու ուժգնացումն են եղել: