ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար երկրպագուների քվեարկության մեկնարկը։
Ցուցակում տեղ են գտել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է, ԱԱ-2022-ի հաղթող Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
Թեկնածուների ամբողջական ցուցակն այսպիսին է․
Խուլիան Ալվարես (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»)
Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, Դորտմունդի «Բորուսիա»)
Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Մադրիդի «Ռեալ»)
Կևին Դե Բրյույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)
Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»)
Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ)
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բարսելոնա»)
Սադիո Մանե (Սենեգալ, «Բավարիա»)
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ)
Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, Մադրիդի «Ռեալ»)
Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ)
Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, Մադրիդի «Ռեալ»)։