Մոսկվայում նախատեսված նախատեսված բոլոր հանդիպումները չեղարկվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղարկել է մայրաքաղաքում նախատեսված բոլոր հանդիպումները։ Դա պայմանավորված է հակաահաբեկչական գործողության ռեժիմով։

Շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայում պետք է անցկացվեին սիրողական և երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումներ։ Սակայն բոլորը չեղարկվել են:

«Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի հրամանով քաղաքում չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները: Մոսկվայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո բոլոր մրցաշարերը չեղյալ են հայտարարվել մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է Մոսկվայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեղադրված հայտարարության մեջ։




Լրահոս