ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ Հայաստանի ե Ֆրանսիայի ԱԺ նախագահներ Ալեն Սիմոնյանի եւ Յաել Բրաուն Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան  էր ժամանել երեկ եւ այսօր առավոտյան այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Դրանից հետո խորհրդարանում տեղի է ունեցել նրանց հանդիպումը, ապա նաեւ հանդիպում լրատվամիջոցների հետ:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը իր խոսքում նշեց այն քայլերը, որոնք այս ընթացքում  արել է Ֆրանսիան՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասով: «Մենք վերահաստատում ենք այսօր, որ ժողովրդավարական արժեքները  պետք է մեր ուղենիշը լինեն: Շատ կարեւոր է, որ վերականգնվի Լաչինի ճանապարհով երթևեկությունը,  էլեկտրաէներգիան եւ ինտերնետային կապերը: Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք աղետից»,- նշեց Յաել Բրաուն Պիվեն:

Լրագրողների կողմից հարց հնչեց Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասով, քանի որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ էին եղել: «Անկախության ճանաչման մասով դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը՝  համաձայն միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք»,-նշեց նա:

Ապա լրագրողներից մեկը նկատեց, որ Ադրբեջանը համարում  է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է եւ այսպիսով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն այլեւս չի ընդունում եւ մերժում է: Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցով եւ ինչ քայլեր պետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է վերադառնալ երկխոսության կողմերի միջեւ, որ Մինսկի խումբը գոյութոյւն ունեցող հարթակներից մեկն է եւ շատ կարեւոր»,- նշեց նա:

Ն.Հ.




Լրահոս