Ինչով է զբաղված Վահագն Խաչատուրյանն Արցախի շրջափակման օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում է: Նա մեկնել է երեկ եւ Հայաստան կվերադառնա վաղը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։

Նկատենք՝ ՀՀ նախագահն Էստոնիա է մեկնում այն իրավիճակում, երբ արդեն 36 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է: Իհարկե, այժմ քննադատություններ կարող են լինել, թե նա կարեւոր հանդիպումներ է ունենալու եւ կքննարկի այդ հարցը, սակայն գոնե պաշտոնական հաղորդագրությունների մակարդակով նախագահի աշխատանքն Արցախում ստեղծված իրավիճակում, չի երեւում: Մյուս կողմից հետաքրքիր է՝ գոնե Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով այնտեղ քննարկումները ինչ ազդեցություն կարող են ունենալ, ինչպես Էստոնիան կարող է իր դերակատարումը ունենալ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում առկա տեղեկության համաձայն, այս տարի նրա աշխատանքը սկսվել է հունվարի 12-ին. ամեն դեպքում պաշտոնական տեղեկատվությունը դա է ասում:

Ն.Հ.




Լրահոս