ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է բանակցի Թուրքիայի հետ, որպեսզի միջանցքը բացվի. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաչինի միջանցքի փակումը Թուրքիայի ծրագիրն է: Arm.Lur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը.

Փորձագետը համոզված է, որ Ադրբեջանի բոլոր գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, որի նպատակն էլ Հայաստանից զիջումներ կորզելն է և Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելը:

Ռուբեն Սաֆրաստյանը շեշտում է՝ Հայաստանը Լաչինի հարցով պետք է բանակցի Թուրքիայի հետ.

«Թուրքիայի նպատակն է սկզբունքային հարցերում Հայաստանից զիջումներ կորզելը, Բերձորի միջանցքի փակումն էլ ճնշման միջոց է:

Միայն բանակցություններով Թուրքիան հնարավորություն կտա, որ բացվի միջանցքը»,-ասում է թուրքագետը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս