ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռաբլուրը այստեղ է. Վարչական դատարանում լարված իրավիճակ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 նոյեմբերի 23-ին ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին,
Վահիդ Սահակյանին,Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Ղազարյանին ենթարկի ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:

Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով: Այդ միջադեպից անցել է 5 ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին: Վերջինս հրաժարական չչտվեց եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:

Եվ ահա այսօր Վարչական դատարանում Գարիկ Գալեյանի առաջին նիստն էր: Դատարանում լարված իրավիճակ էր:




Լրահոս