Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
«Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում «հատուկ ռազմական գործողությայի» վերաբերյալ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկություններ է ներկայացրել շաբաթասկզբին գործողության կենտրոնակայան կատարած այցի մասին»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամներին տեղեկացրել է վերջին օրերին օտարերկրացի ղեկավարների հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին:
Խոհրդակցությսանը մասնակցել են Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ-ի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության, արտաքին և ներքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն, Վլադիմիր Կոլոկոլցևը և Սերգեյ Լավրովը, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, բնապահպանության, շրջակա միջավայրի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: