Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ Երևանում երկրաշարժ է գրանցվել։ ArmLur.am֊ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ ցնցման ուժգնությունը բավականին մեծ է եղել։
Ըստ բնակիչների՝ այն զգացվել է մի քանի րոպե։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ իրենք իջել են բակ։
Մեզ հայտնի դարձավ, որ երկրաշարժը գրանցվել է Իրանի հյուսիսում ՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Էպիկենտրոնը Նախիջևանի հետ սահմանին է:
ArmLur.am֊ը դիմել է ԱԻՆ՝ մանրամասները ճշտելու։ Այնտեղից մեզ նույնպես փոխանցեցին, որ երկրաշարժը եղել է իրանում 8 բալ ուժգնությամբ՝ չմանրամասնելով, թե արդյոք հնարավոր է հետցնցում, թե ոչ։
«Հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,֊հայտնում են ԱԻՆ֊ից։