Մեր երկրում անվտանգային ոլորտի բազմաթիվ սպառնալիքներ օրվա ռեժիմով ավելանում են, տեսնում ենք՝ ի՞նչ է կատարվում սահմանին, ի՞նչ իրավիճակ է բանակում, Արցախում մեր հայրենակիցները ցեղասպանության վտանգի առջև են կանգնած, այս ֆոնին իշխանությունները փորձում են ինչ-որ օրակարգեր առաջ բերել, որպեսզի թաքցնեն իրական վտանգները ու շեղեն մարդկանց:
ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ Դատախազության միջնորդություններին.
«Եթե ժամանակն էլ նայենք, կտեսնենք, որ այդ հարցը օրակարգեն բերել 15 զինվորի կյանք խլած Ազատ գյուղի հրդեհի հաջորդ օրը, սա իրենց ձեռագիրն է, այս գործելաոճը նոր չէ: Փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել ու հանրության ուշադրությունը շեղել մեր գոյաբանական խնդիրներից »,-ասում է ընդդիմադիր պատգմավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում