ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական հրդեհի գործով սպան երկրորդ անգամ է հրաժարվել ցուցմունք տալ. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին եւ արդյուքում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հերթական անգամ հարցաքննության, սակայն սպան հերթական անգամ հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, սակայն երկրորդ անգամ է հրաժարվում ցուցմունք տալ: Անգամ պաշտպանի ներկայությամբ նա հրաժարվել է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց, ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն եւս կալանավորվել է: Այժմ քննարկվում է սպայի հարցը:

Քնար Մանուկյան




Լրահոս