Արթուր Հարությունյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արթուր Հարությունյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ա. Մնացականյանի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 01/08.1/4704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Հարությունյանի դիմումը.

Արթուր Լևիկի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 7-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախարարի հրամանում:




Լրահոս