Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ երկրորդ օրն անընդմեջ, շարունակում է այցելել հանրապետության՝ երկրաշարժից տուժած տաածաշրջաններ, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփի օդանավակայանում։ Այդ մասն «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Ինչպես հայտարարել Է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը։
«Այս պահին զոհերի թիվը հասել է 14 014-ի, վիրավորվել է 63 794 մարդ: Ավերվել է 6 444 շենք», – նշել է Էրդողանը երկրաշարժից տուժած Գազիանթեփում։
Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը: