Հերթական գործուղումը՝ պետբյուջեի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության խորհրդական Մարիա Հովակիմյանը կգործուղվեն Ժնև (Շվեյցարիա):

Լենա Նանուշյանը կգործուղվի փետրվարի 26-28-ը , իսկ Մարիա Հովակիմյանին՝ 2023 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 3-ը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՆ ներկայացուցիչները Ժնևում կմասնակցեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը:

Նրանց գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ պետբյուջեի հաշվին:




Լրահոս