Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուրանոցներում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով 3 տասնյակ օտարերկրացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը կազմակերպել էր հերթական հատուկ միջոցառումը։ Այն իրականացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ ստուգայցեր կատարվեցին Վաղարշապատի բաժնի սպասարկման տարածքում գործող մի քանի հյուրանոցում։

Արդյունքում՝ հայտնաբերվել ու անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ 3 տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս