Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգի միակ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր:

Նիստին ներկա էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ այն ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նա հիմնավորել է փոփոխության անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունության ապահովման տեսանկյունից:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին:

Մտքերի փոխանակումից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագիծը քվեարկության է դրել: 3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:




Լրահոս