ՔՊ-ն կհանդիպի՞ Էդգար Ղազարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն այսօր պաշտոնապես դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որպեսզի հանդիպի ՔՊ-ական պատգամավորների հետ:

ArmLur.am-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ առավոտյան է առաջարկն ուղարկել ՔՊ ղեկավարությանը, սակայն դեռևս արձագանք չկա. «Ես դիմել եմ, որպեսզի հանդիպումը լինի բաց՝ ԶԼՄ-ների ներկայությամբ, բայց եթե իրենք դեմ են, կարող է հանդիպումը փակ լինել: Առաջարկը ուղարկել եմ Հայկ Կոնջորյանի և Արթուր Հովհաննիսյանի էլեկտրոնային փոստերին, բայց արձագանք չկա: Չեմ էլ կարծում, որ համաձայնվեն հանդիպելու: ՔՊ-ից ցանկացած պատգամավոր էլ, եթե դիմի հանդիպելու համար, պատրաստ եմ»,-մեզ հետը զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:

ArmLur.am-ը դիմեց ՔՊ խմբակցության ղեկավարին և քարտուղարին՝ հասկանալու՝ հանդիպելու՞ են ընդդիմության ՄԻՊ թեկնածուի հետ, սակայն, Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանն էլ, ինչպես միշտ, խուսափում են լրատվամիջոցների հետ շփումներից:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, չեն որոշել՝ հանդիպելու են Ղազարյանի հետ, թե՞ ոչ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս