Իրանը բացատրություն է պահանջում Իսրայելի ու Ադրբեջանի հակաիրանական հայտարարությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնաբանելով Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները ռազմավարական գործընկերության մասին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը։

Իրանի ԱԳՆ խոսնակը Իսրայելի ԱԳ նախարարի հայտարարություններն Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին հերթական փաստաթուղթն է անվանել այն մասին, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի Հանրապետության տարածքը վերածել երկրի ազգային անվտանգության սպառնալիքի և խստորեն դատապարտել է նման հայտարարությունները։

Մատնանշելով Իրանի և Ադրբեջանի միջև պատմական և կրոնական անքակտելի կապը՝ Քանանին հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է խափանել չարակամների ջանքերը՝ երկու հարևան երկրների միջև հեռավորություն ստեղծելու համար, և Ադրբեջանի կառավարությունից նույնպես ակնկալում ենք խուսափել երկու երկրների թշնամիների թակարդից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իր դեմ Սիոնիստական ռեժիմի դավադրության նկատմամբ»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Թել Ավիվում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան բացման ժամանակ հայտարարել էր Բաքվի հետ հակաիրանական համագործակցության կառուցման մասին։




Լրահոս