Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն 97-րդն է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրած ազգային հավաքականների թարմացված վարկանշային աղյուսակում, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել էր դեկտեմբերի 22-ին, Հայաստանի հավաքականն զբաղեցնում էր 95-րդ հորիզոնականը։

Առաջին տեղում Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի դեկտեմբերին Արգենտինայի հավաքականն իր պատմության մեջ երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։ Ֆրանսիայի ընտրանին երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականը։ Լավագույն տասնյակում են նաև Բելգիայի, Անգլիայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի, Իտալիա, Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները: Հավելենք, որ վարկանշային աղյուսակում Իրանի հավաքականը 24-րդն է, Ռուսաստանը՝ 37-րդը, Թուրքիան՝ 43-րդը, Վրաստանը՝ 77-րդը, Ադրբեջանը՝ 124-րդը։




Լրահոս