“”2012թ. բյուջեի հիմնական ցուցանիշներն են եկամտային
գծով 937 մլրդ դրամ, իսկ ծախսային գծով 1 տրիլիոն 69 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմելու
է 132 մլրդ դրամ: 2012 թ. եկամտային մասը գերազանցում է 2011թ ցուցանիշը 62 մլրդ դրամով,
իսկ ծախսային մասը` 46 մլրդ դրամով””, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում
2012 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ` հավելելով, որ դրա արդյունքում
ծախսերի ավելացումը հիմնականում իրականացվելու են հարկային մուտքերը 100 մլրդ դրամով
ավելի հավաքագրելու միջոցով: Ըստ նրա խոսքերի` կառավարությունը շեշտը դնելու է վարչարարության
բարելավման, հարկային բազան ընդլայնող օրենսդրական փոփոխությունների, տնտեսական աճի
խթանման վրա:
2012 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 132 մլրդ դրամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ