Վաշինգտոնում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ:




Լրահոս