Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորի զինվորական պատրաստության համար զորակոչելու մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«2023 թվականին հրավիրել ռեզերվում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին՝ ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերում, պետական անվտանգության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում», – ասվում է տեքստում։
Համաձայն հրամանագրի՝ կառավարությունը և տարածքային իշխանությունները պետք է ապահովեն հավաքագրման հետ կապված աշխատանքների իրականացումը։