Փլուզում Հաղպատի վանական համալիրի տարածքում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Մայիսի 14-ին, ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 քմ)՝ մոտ 12 քմ հատվածը. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։