Գելլափ ինթերնեշնլ կազմակերպությունը ներկայացրել է իր հերթական զեկույցը, որն այս անգամ ունի Թուք ու Մուր անվանումը։ Հետազոտությունն արվել է ապրիլի 26-30-ը՝ հեռախոսային հետազոտությունների միջոցով։
Օրինակ հարցերից մեկով հարցվածներից հարցրել են, թե Ազգային ժողովը որքանո՞վ է արտացոլում երկրի իրական քաղաքական իրավիճակը։ Եվ միայն հարցվածների 11,9 տոկոսն է ասել, որ արտացոլում է։ Մյուս հարցով հետաքրքրվել են, թե ինչպես են վերաբերվում Կասկադում տեղի ունեցած դեպքին, երբ ապրիլի 2-ին Ալեն Սիմոնյանը հայհոյել ու թքել էր իրեն դավաճան անվանած երիտասարդի դեմքին։ Եվ հետաքրքրվել են՝ արդյոք Սիմոնյանը պետք է հրաժարական տար։
Եվ ահա, հարցվածների 41,5 տոկոսն ասել է, որ ԱԺ նախագահը միանշանակ պետք է հրաժարական տար։
Ն․Հ․