Ինչպես հայտնի է այսօր` ժամը 13:00-ին Շենգավիթ դատարանում շարունակվելու է 44 –օրյա պատերազմում զոհված զինխառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը: ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին:
Նշենք, որ Ներքին գործերի նախարարի տեղակալն այս պահին նույնպես Շենգավիթի դատարանում է:
Քիչ առաջ դատարնից դուրս եկան փաստաբաններ Վահան Հովհաննիսյանն ու Ռուբեն Մելիքյանը: Նրանք նշեցին, որ գործի քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի վաղը ժամը 15:00-ին:
«Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը․ սոցցանցում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով կետերը․
1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)
2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)
3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)
4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանի խոսքով՝ Գայանե Մարտիրոսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ գործը քննում է Ժորա Չիչոյանը՝ իշխանությունների սրտի դատավորը:
Քնար Մանուկյան