«Ոչ՛ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները այսօր ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի Կոռնիձոր գյուղում կազմակերպված ցույցի, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում են չստորագրել տարածքային զիջումներ նախատեսող պայմանագիր Ադրբեջանի հետ։
Արցախի երթի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոնից քայլել են դեպի Շուշի տանող ճանապարհի վրա գտնվող «Զառին Բաղ» կոչվող տեղամաս՝ «Կեցցե՛ Արցախը», «Կեցցե՛ Լեռնահայաստանը», «Կեցցե՛ Սյունիքը», «Կեցցե՛ն մեր հայրենակիցները Սյունիքում», «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո՛չ ցեղասպան պայմանագրի ստորագրմանը» վանկարկումներով։