«Ապրելու երկիր» կուսակցությունը, մասնավորապես կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, որը հայտնել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին, բավականին մեծ ծավալով և բազմաքանակ պաստառներով ողողել է Երևանի փողոցները։
Սակայն ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը դեռ չի սկսվել, միայն հայտնի է, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին: Եվ ստացվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն նախընտրական քարոզարշավ է սկսել։