Փաշինյանը «լուծարե՞լ է» ԼՂԻՄ֊ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է երբեմնի հզոր, անկախ և անվտանգ Արցախի Հանրապետությունը մեխանիկորեն վերածվում է տերիտորիայի, ինչպիսին է օրինակ Բաքվի որևէ թաղամասը կամ Կուբաթլուն, քանի որ ԼՂԻՄ Ադրբեջանում պաշտոնապես գոյություն չունի (26. նոյեմբեր 1991թ Ադրբեջանի գերագույն խորհրդի որոշում)։ Ավելին, Արցախի տեղանունները մեխանիկորեն դառնում ադրբեջանական։

Մայր Հայաստանը նաև պետք է անհապաղ խզի դիվանագիտական հարաբերությունները ԼՂՀ հետ` օրենքից դուրս հայտարարելով ՀՀ֊ում Արցախի ներկայացուցչությունը։

Իր հերթին, Ադրբեջանը ճանաչելով հանդերձ ՀՀ֊ի 29.8 հազար քառակուսի կիլոմետրը` կանցնի տնտեսական պահանջներին և ոչ մի միջազգային, առավել ևս Լոնդոնի արբիտրաժային դատարան չի՜ մերժի Ադրբեջանի հայցերը, քանզի ՀՀ֊ն ինքն է իրեն ճանաչում ագրեսոր` Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Տիգրան Մուրադյան (տնտեսագետ)




Լրահոս