ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը պետք է պարզաբանի՝ ներքին լսարանի համա՞ր են այդ հայտարարությունները. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալիեւը վերջերս հերթական սպառնալիքն էր հնչեցրել Արցախի հասցեին՝ պահանջելով լուծարել Արցախի խորհրդարանը. «Խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլոք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նա։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Ալիեւի սպառնալիքներին, ասում է. «Արցախի համապատասխան պաշտոնյաներն արդեն արձագանքել են նրան, սա բանակցություններից առաջ հերթական սադրիչ հայտարարություններ են, որոնք ստվեր են նետում Ալիևի՝ ընդամենը ժամեր առաջ արած հայտարարություններին: Ադրբեջանը պետք է պարզաբանի՝ ո՞ր ասելիքն է իրական, եւ ո՞ր ասելիքն է ներքին լսարանի համար ասվում»,-ասում է նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս